Ժամանելով Մոսկվա՝ Ղրղզստանի ղեկավարը կորոնավիրուսի պատճառով չի մասնակցել Հաղթանակի շքերթին


14:35 , 24 հունիս, 2020

Panorama.am-ը գրում է․

Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժեենբեկովը չի մասնակցել Մոսկվայում անցկացվող տոնակատարություններին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ: Այս մասին, Lenta-ի հաղորդմամբ,  այսօր հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Ժեենբեկովը նախորդ գիշեր ժամանել է Մոսկվա և կորոնավիրուսի թեստավորումներից հետո պարզվել է, որ նախագահի պատվիրակության երկու անձանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Դրանից հետո, ասվում է, որ Ժեենբեկովը որոշել է չմնալ շքերթին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։