Մասնագիտական հանձնաժողով ասվածը «գՁատերերի հանձնաժողովն է»...


03:17 , 23 հուլիս, 2013

Ինչքան խորանում եւ ուսումնասիրում ես տրանսպորտի ուղեվարձի «բարձրացման» պատմություն, այնքան կատաղում ես կապիկությունների վրա: Հուլիսի 20-ին Հենրիկ Նավասրադյան-Ալբերտ Գեւորգյան զույգը անդրադառնում են «մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի սպասարկումն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից հուլիսի սկզբին ներկայացված ուղեվարձի փոփոխման հայտերի վերանայմանը և մասնագիտական հանձնաժողովի կողմից սահմանված ուղեվարձի նոր չափին»: Այսօր, քաղքապետարանի մամուլի ծառայությունը խոսում է «քաղաքապետի որոշման մասին»: Ենթադրելի է, որ այդ հանձնաժողովը գլխավորում է Տարոն Մարգարյանը: Բայց ովքեր են հանձնաժողովում. Նավասարդյանը, ինչպես շրջանառվող տեղեկատվությունն է վկայում, գՁատեր է, Տարոն Մարգարյանը` նույնպես գՁատեր է: Այսինքն, մասնագիտական հանձնաժողով ասվածը «գՁատերերի հանձնաժողովն է»... Ու տեղեկատվությունը մատուցվում է կապիկություններով... չեն ասում, թե դա ի՞նչ հանձնաժողով է, ո՞վ է մտնում դրա մեջ, Տարոնի անունը ընդհանրապես չի տրվում... ու էսպես պասերով, պասերով իրար պահում են...

Կից նյութն` այստեղ