Մեքսիկայում 11 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով կան ավերածություններ․ կա 1 զոհ և 1 տուժած


08:28 , 24 հունիս, 2020

Shantnews.am-ը գրում է․

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունիսի 23-ին՝ տեղական ժամանակով ժամը 19:29-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 15:29-ին), Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 16.10⁰ և արևմտյան երկայնության 95.91⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Մեքսիկա, Կրուսեսիտա քաղաքից 23 կմ դեպի հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 7.5 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 11 բալ:

Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության նախնական տվյալների՝ երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ, 1 զոհ և 1 տուժած։