Հայաստանում COVID-2019-ի հետ կապված նույնպիսի իրավիճակ է, ինչպիսին Ֆրանսիայում էր 2-3 ամիս․ դեսպան


23:19 , 23 հունիս, 2020

News.am-ը գրում է․

Հայաստանում այժմ կորոնավիրուսի հետ կապված ճիշտ այնպիսի իրավիճակ է, ինչպիսին Ֆրանսիայում էր 2-3 ամիս: Այս մասին հունիսի 23-ին առցանց մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը:

Դեսպանը գոհունակություն հայտնեց վարակի դեմ պայքարում եռակողմ համագործակցությունից, ինչի շնորհիվ հնարավոր դարձավ մի խումբ ֆրանսիացի բժիշկների այցը Հայաստան:

«Հուսով եմ, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Հայաստանը կշարունակեն համագործակցությունը բժշկության նաեւ այլ ուղղություններով: Այս ոլորտում Հայաստանի եւ Ֆրանսիայի փոխգործակցությունը բավական երկար պատմություն ունի եւ սկսվել է 1988-ի Սպիտակի երկրաշարժից ժամանակներից»,- հավելեց Ջոնաթան Լաքոտը:

Նշենք, որ հունիսի 23-ի առավոտվա դրությամբ Հայաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով 21 006 վարակված, մահացել է 372 պացիենտ։ Եւս 126 քաղաքացի, իշխանությունների ձեւակերպմամբ, մահացել է «այլ հիվանդությունների պատճառով»: