Առողջապահության նախարարը նշեց, որ «ինչ էլ անեն, միևնույնն է 1,7-1,8% վարակակիրները մահանալուն են»


22:08 , 23 հունիս, 2020

Առողջապահության նախարարը նշեց, որ «ինչ էլ անեն, միևնույնն է 1,7-1,8% վարակակիրները մահանալուն են»... Այդ տոկոսներին անդրադարձ կանեմ հետո, բայց մի քանի տվյալ բերեմ ըստ worldometers-ի`

Հայաստանը, ըստ կատարված թեստավորումների թվի, 215 երկրների մեջ գտնվում է 65-րդ (‼️) տեղում (1 մլն բնակչության հաշվարկով)

Այս տվյալից հետո երևի պարզ է, թե ինչու է Հայաստանը`

- ըստ վարակակիրների թվի, 215 երկրների մեջ գտնվում է 13-րդ տեղում (1 մլն բնակչության հաշվարկով)

- ըստ մահացությունների թվի, 215 երկրների մեջ գտնվում է 26-րդ տեղում (1 մլն բնակչության հաշվարկով)