Բելգիայում COVID-19-ի հետևանքով մահվան դեպքերը կիսով չափ նվազել են


16:11 , 23 հունիս, 2020

Panorama.am-ը գրում է․

Անցած շաբաթվա ընթացքում Բելգիայում գրեթե կիսով չափ նվազել է կորոնավիրուսով պայմանավորված մահացությունների, ինչպես նաև վերակենդանացման բաժանմունքներում գտնվող հիվանդների թիվը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը։

Նախարարությունը պարզաբանել է, որ երկրում համաճարակի կայուն կրճատման պատճառով, երեքշաբթիից տվյալները կտրամադրվեն փոփոխված ձևով. ոչ թե ամեն օր բացարձակ թվերով, այլ անցած յոթօրյա ժամանակահատվածի տոկոսային և միջին ցուցանիշներով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։