Թուրքիայի մեջլիսում կորոնավարակի ևս 6 դեպք է գրանցվել


16:01 , 23 հունիս, 2020

Ermenihaber.am-ը գրում է․

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) աշխատակազմում կորոնավիրուսով վարակվելու 6 նոր դեպք է հաստատվել։

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփը նախորդ շաբաթ հաղորդել էր աշխատակազմում 11 անձի վարակման  մասին։ 

Շենթոփը հայտնել էր, որ նշյալ վարակակիրներից 7-ը բուժում ստանալուց հետո աշխատանքի էին վերադարձել։

Այսպիսով, մեջլիսում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը հասել է 17-ի։