Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց


15:11 , 23 հունիս, 2020

Panorama.am-ը գրում է․

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր կրկին հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից հայտնում են, որ պատճառը Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայությունն է։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը նկատեց, որ հակահամաճարակային անհրաժեշտ պայմաններն ապահովելու համար դատարանը պետք է միջոցներ ձեռնարկի և քննությունն իրականացնելու համար ավելի անվտանգ պայմաններ ստեղծի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։