Դերասան Պոնչոն էր եկել ՍԴ-ի դիմաց, հարցնում էր․ «Հլը Հրայրին չե՞ք կախել»․ հասկանում եք, չէ՞, թե ուր ենք հասել


14:46 , 23 հունիս, 2020
Այսօր ՍԴ-ի դիմաց էր եկել դերասան Վահագն Սիմոնյանը՝ Պոնչոն։ Դիմելով լրագրողներին՝ ասաց․ «Հլը Հրայրին չե՞ք կախել»։ Տեսնելով, որ լրագրողները ռեակցիա չեն տալիս իր ասածին, շարունակեց․ «Հա, դուք մերոնցից չեք»։ Իմ գործընկերոջ հարցին, թե ո՞ւմ նկատի ունի «մերոնց» ասելով, պատասխանեց․ «Հայերը էլի»։ Հասկանում եք, չէ՞, թե ուր ենք հասել, հասկանում եք, չէ՞, թե սա ինչ ա նշանակում։