ԱԺ-ի կողմից երեկ ընդունված օրենքը ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի վրա չի տարածվում (Video)


14:10 , 23 հունիս, 2020
ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը պնդում է, որ խորհրդարանի կողմից երեկ ընդունված փոփոխությունները, որի համաձայն՝ ՍԴ դատավորները ավելի քան տասներկու տարի չեն կարող պաշտոնավարել, իր վրա չի տարածվում։ «Այդ փոփոխությունն ինձ վերաբերել չի կարող, որովհետև ես պաշտոնավարում եմ 2014 թվականի հոտկետմբերի 1-ից»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա։ Դիտարկմանը, թե արդյոք կբողոքարկի՞ որոշումը, եթե պարզվի, որ իր պաշտոնավարումը ևս կդադարեցվի, Գյուլումյանն ասաց․ «Ինձ վրա այդ նորմը չի տարածվում։ Ես համոզված եմ, որ այս նախագիծը ինձ վրա չի ազդում»։