«Չէ, սրանք արդեն դառնում են անտանելի». զանգահարել են Նաիրա Զոհրաբյանի վարորդին ու հրավիրել Քրեական հետախուզության բաժին


13:05 , 23 հունիս, 2020

Հենց նոր զանգահարեցին ինձ՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի սպասարկող ծառայողական մեքենայի վարորդին և հրավիրեցին Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախուզության բաժին՝ վարորդին ասելով, որ 15 րոպեի զրույց ունեն իր հետ և երկար չեն զբաղեցնի:
Որևէ ծանուցում չի ուղարկվել վարորդին, ես վերցրի հեռախոսը և սույն քննիչին բացատրեցի իր օրինական պարտականությունները, որ վարորդը չի կարող ներկայանալ և չի ներկայանալու առանց ծանուցման: Բնականաբար, ծանուցումը ստանալուց հետո փաստաբանի հետ կքննարկվի և անհրաժեշտության դեպքում կներկայանա փաստաբանի հետ:

Ասեմ, որ անցնում եք բոլոր սահմանները, և ես ստիպված եմ լինելու շատ հետաքրքիր փակագծեր բացել: