3 հայտնի մարդիկ, ովքեր Forbes ամսագրի հետ վիճաբանություն են ունեցել իրենց միլիարդների պատճառով. մարդիկ, ովքեր ուզում էին դիմել խարդախության (Photo)


19:30 , 23 հունիս, 2020

Փողը լռություն է սիրում: Այնուամենայնիվ, հասարակությունն այլ կերպ է մտածում․ միլիարդատերերի վարկանիշները շատ տարածված են:

Մարդիկ տարիներ շարունակ աշխատում են, գումար են հավաքում, որպեսզի ընդգրկվեն Forbes ամսագրում: Ամսագրի պատմության մեջ շատ դեպքեր են եղել, երբ մասնակիցները խնդրել են քողարկել իրենց գումարի չափը: Եղել է նաև հակառակը, և այսօր հենց դրա մասին էլ կխոսենք:

Քայլի Ջեներ

Քարդաշյանների ընտանիքից Քայլին անցյալ տարի աշխարհի ամենաերիտասարդ միլիոնատերն էր: Մինչ այդ ամենահարուստ երիտասարդ էր համարվում Մարկ Ցուկերբերգը: Քայլին միլիարդը վաստակել էր իր կոսմետիկայի շնորհիվ: 

Անցավ 1 տարի, և սկսեցին խոսակցություններ պտտվել: Ինչպես պարզ դարձավ, Քայլին եկամուտներն ուռճացրել էր: Իրականում աղջիկը բավականին շատ գումար էր աշխատել, բայց ոչ միլիարդներ:

 

Քանյե Ուեսթ

Քիմ Քարդաշյանի ամուսինը նույնպես ձգտում էր լինել Forbes-ում: Մեկ տարի առաջ ամսագիրը ռեփերի կարողությունը գնահատել էր 700 մլն դոլար: 

Այս տարի ամսագիրը նրան համարեց միլիարդատեր՝ գնահատելով ունեցվածքը 1 միլիարդ 200 միլիոն: Քանյեն այդքան գումար ձեռք է բերել սեփական բրենդից: Նույնիսկ հիմա ռեփերը դժգոհ է մնացել այդ արդյունքից, քանի որ իր կարողությունն ինքը գնահատում է ավելի քան 3 միլիարդ դոլար:

 

Դոնալդ Թրամփ

Միացյալ Նահանգների ներկայիս նախագահը ամսագրի պատմության մեջ առաջին մարդն էր, ով խնդրեց բարձրացնել իր ակտիվների քանակը: Ցուցակում ընդգրկվելիս Forbes-ը միլիարդատիրոջ ակտիվները նշել է 4,6 միլիարդ դոլար:

Թրամփը չհամաձայնվեց այդ թվի հետ և պնդեց, որ իր գումարն ավելի քան 12 միլիարդ է: Նա երկար ժամանակ վիճում էր խմբագրության հետ, սակայն վերջում այն այդպես էլ չբարձրացավ:

 

Հետաքրքիր փաստ

Պարզվում է, որ Քանյեն միակ ռեփերն է, ով Դոնալդ Թրամփին աջակցում էր 2016 թվականի նախագահական ընտրություններում: