Թրամփի՝ տնտեսական հարցերով գլխավոր խորհրդականը կլքի պաշտոնը


23:59 , 22 հունիս, 2020

Aysor.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տնտեսական հարցերով խորհրդական Քևին Հասսեթն ամռանը կլքի ԱՄՆ վարչակազմը, հայտնում է «Axios»-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Մարտ ամսվա ընթացքում Հասսեթը վերադարձել է խորհրդականի պաշտոնին՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով վատթարացող տնտեսական իրավիճակի կապակցությամբ:

Ավելի վաղ նա նախազգուշացրել էր, որ ԱՄՆ-ում գործազրկությունը կարող է հասնել Մեծ դեպրեսիայի մակարդակի և կողմ է գործազրկության ծախսերի ավելացմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ