Ավստրիայի վարչապետ․ «Թույլ չենք տա, որ Թուրքիան շանտաժի ենթարկի ԵՄ-ին»


17:58 , 22 հունիս, 2020

Panorama.am-ը գրում է․

Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցը հունական հայտնի «Կատիմերինի» (Kathimerini) թերթին տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շրջանում թուրք-հունական հարաբերությունների սրման պատճառ դարձած փախստականների հարցին։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։

Կուրցը նշել է, որ ԵՄ-ն թույլ չի տա, որ Թուրքիան իրենց շանտաժի ենթարկի։

«Թույլ չենք տա, որ Թուրքիան, փախստականներին օգտագործելով, սպառնա ԵՄ-ին։ Նրանք կրկին ու կրկին փորձում են դա անել։ Հունաստանի և ԵՄ-ի սահմանները պաշտպանելու համար մենք մարտին օգնություն ուղարկեցինք Մարիցայի շրջան»,-ասել է նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ