«Նաիրի» կ/թ-ի մոտ լարված է. մեկ հոգու բերման են ենթարկել


22:32 , 22 հուլիս, 2013

«Նաիրի» կ/թ-ի մոտ լարված է. մեկ հոգու բերման են ենթարկել Ilur.am-ը գրում է.

Ինչպես հաղորդում է մեր թղթակիցը, այժմ լարված իրավիճակ է ստեղծվել «Նաիրի» կինոթատրոնի մոտ: Ոստիկանները  բերման են ենթարկել մեկ քաղաքացու. ըստ նախնական տվայլների, քաղաքացու անունը Գուրգեն Ջանիկյան է: Մինչ այդ ոստիկանները փորձել էին բերման ենթարկել մեկ այլ քաղաքացու, սակայն, ակտիվիստները շրջափակել էին ոստիկանական մեքենան եւ թույլ չեն տվել ոստիկաններին վերջինիս բերման ենթարկել: