Aysor.am-ը գրում է.
Չինաստանի Հուբեյ նահանգում փրկարարները 70 մետր բարձրությունից հանել են երեխային, ում գլուխը մնացել էր պատուհանի ճաղավանդակների արանքում:
Korrespondent.net-ի փոխանցմամբ, երեխան մենակ է մնացել տանը ու փորձել է դուրս գալ և երբ աղջիկը փորձել է անցնել ճաղավանդակներով, նրա գլուխը մնացել է դրանց արանքում:
Աղջիկը ստիպված է եղել պատուհանի մոտ կանգնած մնալ մի քանի ժամ:
Նշվում է, որ երեխային փրկել են դեպքի վայր ժամանած հրշեջները: