Սիմ-քարտերում հայտնված սխալը թույլ է տալիս թալանել դրանց տերերին


22:06 , 22 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

Ըստ բջջային հեռախոսների անվտանգության գերմանացի փորձագետ Կարսթեն Նոլի՝ թերություն է հայտնաբերել սիմ-քարտերի գաղտնազերծման տեխնոլոգիաներում, որի հետևանքով միլիոնավոր մարդիկ ենթարկվում են լրտեսության և թալանի: 

Փորձագետը հայտարարել է, որ ինքը որոշ քարտեր կոտրելու միջոց է հայտնաբերել՝ դրանց ուղարկելով տեքստային հաղորդագրություն: Դրանից հետո նա 56 թվերից բաղկացած հաղորդագրություն է ստացել, որը քարտին մուտք ունենալու գաղտնաբառն է: 

Որպես փորձ՝ Նոլը կարողացել է ղեկավարել բջջային հեռախոսը և դրա սեփականատիրոջ անունից գնումներ իրականացնել: