Շնորհավորում եմ Վրաստանին, սա երկար ճանապարհ էր, սակայն արժեր անցնել. Ադամ Քինզինգեր


05:31 , 22 հունիս, 2020

Shantnews.am-ը գրում է․

Շնորհավորում եմ Վրաստանին, սա երկար ճանապարհ էր, սակայն արժեր անցնել,- ամերիկայի կոնգրեսական Ադամ Քինզինգեր Վրաստանում սահմանադրական փոփոխությունների առաջին ընթերցմամբ աջակցելուն արձագանքել է «Թվիթերում», փոխանցում է 1tv.ge-ն:

«Շնորհավորում եմ Վրաստանին, սա երկար ճանապարհ էր, սակայն արժեր անցնել: Վարչապետ Գախարիա, խորհրդարանի խոսնակ Թալկվաձե, ընդդիմության առաջնորդներ և Վրաստանի քաղաքացիներ, ես կանգնած եմ ձեր կողքին», – գրել է Քինզինգերը:

136 ձայնով խորհրդարանը ընտրական համակարգի փոփոխման նպատակով պատրաստված սահմանադրական փոփոխությունները ընդունել է առաջին ընթերցմամբ: Փոփոխություններին դեմ է քվեարկել հինգ պատգամավոր: