20:44 , 22 հուլիս, 2013
Doctors.am-ը գրում է.
Արթնանալուց անմիջապես հետո անկողինը հարդարելը սխալ է: Անկողինը պետք է օդափոխվի գոնե կես ժամ:
Անկողնում բնակվում են նաև միկրոբներ ու միկրոօրգանիզմներ: Նրանք սնվում են մեր եղջերացած էպիթելով ու քրտինքով:
Ուշադիր ընտրեք մահճակալը: Հաճախ նյութը, որից պատրաստված է մահճակալը տոքսիկ նյութեր է արտազատում, և մարդը քնած ժամանակ ակամայից շնչում է դրանցով աղտոտված օդը:
Անկողնային սպիտակեղենը պետք է լվանալ միայն տաք ջրով, որպեսզի միկրոբները ոչնչանան:
Շատ կարևոր է նաև ներքնակը հատուկ ծածկոցով փակելը, որը ներքնակը կպաշտպանի մաշկի մնացորդներից ու քրտինքից, իսկ մարդուն՝ ներքնակում բնակվող միկրոօրգանիզմներից: Ճիշտ կլինի նաև օգտագործել լվացվող բարձ: