20:27 , 21 հունիս, 2020Բրավո դատավոր Ռոբերտ Պապոյան!!!
Ձեր վարքագծով և դատական ակտով լրջորեն նպաստեցիք դատական իշխանության անկախության կայացմանը:
Չնայած որ դատական ակտի որոշ հիմնավորումների հետ որպես իրավաբան համաձայն չեմ, սակայն կարևորը նման գործով դատավորի անկախությունը ցույց ամրապնդումն է:
Ի վերջո բոլոր դատավորներն էլ պետք է հասկացնեն իշխանությանը և հատկապես դատարանի նախագահին, որ ցանկացած գործ իրենց մակագրելիս՝ չեն կարող վստահ լինել, որ լինելու է այնպես, ինչպես հանձնարարվել է: Փոխարենը, պետք է իմանան, որ որոշումը լինելու է այնպիսին, ինչպիսին դատավորի համոզմունքն է:
Եթե նույնիսկ դատարանի որոշումը սխալ էլ լինի, կարևորն այն է, որ դա դատավորի համոզմունքը լինի: