Հռոմի պապը նշել է համավարակի դերը շրջակա միջավայրի պահպանության համար


20:19 , 21 հունիս, 2020

Shantnews.am-ը գրում է․

Համավարակի պատճառով կարանտինային միջոցառումների ընթացքում գլոբալ աղտոտվածության մակարդակի կտրուկ անկումը պետք է բարձրացնի մարդկանց գիտակցությունը շրջակա միջավայրի խնդիրների վերաբերյալ, ասել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Այդ մասին հայտնում է Reuters- ը:

«Սահմանափակումները հանգեցրել են շրջակա միջավայրի աղտոտվածության նվազմանը և մեզ հնարավորություն տվել նորից տեսնելու շատ վայրերի գեղեցկությունը», – ասել է նա:

Հռոմի պապը կոչ է արել մարդկանց ավելի մեծ պատասխանատվություն ցուցաբերել ևսահմանափակող միջոցների վերացումից հետո հոգ տանել «ընդհանուր տան» մասին: