Ներկա իշխանություններին մազաչափ իսկ չի կարելի զիջել քաղաքացիական իրավունքների հարցում


15:46 , 21 հունիս, 2020

Օրեր առաջ գրածս անեկդոտը դիմակ կրող քաղաքացու փաստաթղթերը ստուգելու մասին, փաստորեն և ցավոք, այդքան էլ հեռու չէր իրականությունից...

Թեպետ իշխանությունները հիմնավորում էին անձը հաստատող փաստաթուղթ պարտադիր ունենալը միայն ու միայն անդիմակ քաղաքացիներին պատժելու անհրաժեշտությամբ, հիմա ստուգում են նաև դիմակ կրողներին։

Ներկա իշխանություններին մազաչափ իսկ չի կարելի զիջել քաղաքացիական իրավունքների հարցում. մատդ տալիս ես, ձեռքդ են «հապ» անում։