Տնական զովացուցիչ ըմպելիք՝ կիտրոնով և կոճապղպեղով


15:02 , 21 հունիս, 2020

Բաղադրիչներ

1. Կիտրոն – 3 հատ
2. Մեղր – 4 ճ/գ
3. Թարմ կոճապղպեղ – 3 ճ/գ
4. Ջուր – 3 բաժակ

Պատրաստման եղանակը

1. Կիտրոնի հյութը քամել: Կոճապղպեղը մաքրել, քերել:

2. Կաթսայի մեջ լցնել 1.5-2 բաժակ ջուր, կիտրոնի հյութ, կոճապղպեղ և մեղր: Դնել կրակի վրա և եռացնել, այնուհետև իջեցնել կրակը և եփել ևս 20 րոպե:

3. Վերցնել կրակից, սառեցնել, ավելացնել մնացած ջուրը և մատուցել: