19:43 , 22 հուլիս, 2013
Ավտոբուսով 40 րոպե ճանապարհ գնացի ու ամբողջ ընթացքում չկարողացա հասկանալ մեր քաղաքացիներին... Սկսեցին նույնիսկ ակտիվիստներին քննադատել... Եվ դա այն դեպքում, երբ այդ մարդիկ առավոտից երեկո այս շոգ եղանակին պայքարում են նաև իրեց իրավունքների համար: Մեր ժողովուրդը կարծում է, որ մեծ լավություն է անում վարորդներին վճարելով 150 դրամ... Մեր միամիտ համաքաղաքացինները կարծում են, որ դրանով օգնում են վարորդներին ավելի լավ կյանքով ապրել... 48 համարի ավտոբուսի վարորդը ակտիվիստներին հորդորում, քաղաքացիներին խնդրում էր, որ վաղը արավոտյան բոլորով միասին գնան ավտոբուսի պարկ ու պայքարեն, որ տրանպորտը դուրս չգա երթուղի... Իսկ մեր ժողովրդի մի մասը նախընտրեց չպայքարել, վճարեց 150 դրամ և շարունակեց իր ճանապարհը...