Ռիգայում կանգնեցվել է հուշարձան ՝ ի պատիվ բուժաշխատողների


21:22 , 20 հունիս, 2020

Panorama.am-ը գրում է․

Ռիգայում՝ Լատվիայի  ազգային պատկերասրահի հարևանությամբ, հայտնվել է առողջապահության ոլորտում աշխատողներին նվիրված հուշարձան՝ ի պատիվ նրանց՝ կորոնավիրուսի պայմաններում կատարած աշխատանքի։ News.ru-ն գրում է, որ վեց մետրանոց հուշարձանը կոչվում է «Բուժաշխատողներ` աշխարհին»:

Քանդակի հեղինակն է Լատվիայի արվեստի ակադեմիայի պրոֆեսոր Այիգարս Բիկշեն։ Նա խոստովանել է, որ մեծ է արել հուշարրձանը, որպեսզի  ցույց տա, թե ինչքան են մարդիկ կախված բուժաշխատողների խնամքից և գիտելիքից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ