Գերմանիայում մսամթերքի վերամշակման գործարանում 1029 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով


18:08 , 20 հունիս, 2020

Panorama.am-ը գրում է․

Գերմանիայի Հյուսիսային Ռայն-Վեստֆալիա նահանգի «Tönnies» մսամթերքի վերամշակման գործարանում կորոնավիրուսով վարակված աշխատակիցների թիվը գերազանցել է հազարը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով Գերմանիայի իշխանություններին:

Ըստ աղբյուրի, կորոնավիրուսի համար արված թեստերը դրական են եղել մսի վերամշակման գործարանի 1029 աշխատողների մոտ: Գուտերլոուի շրջանի ղեկավար Սվեն-Գեորգ Ադենաուերը մամուլի ասուլիսում հայտնել է, որ իրավիճակը բացառիկ է երկրի համար։

«Մենք դեռ հնարավորություն ունենք կանխելու տարածաշրջանային արգելափակումը», - ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ