Բրիտանական գահաժառանգի ծնվելու մասին կտեղեկացնեն հատուկ փաստաթղթով


19:33 , 22 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

Արքայազն Ուիլյամի ու Քեյթ Միդլթոնի երեխայի ծննդյան մասին կտեղեկացնեն ավանդական եղանակով՝ հատուկ հռչակագրով, որն ի ցույց կդրվի Բուքինգհեմյան պալատի ճակատամասին: 

Հռչակագիրն իրենից ներկայացնում է հատուկ փաստաթուղթ, որը երեխայի ծնվելուց հետո կկազմեն ու կստորագրեն թագավորական բժիշկները, հայտնում է korrespondent.net-ը: 

Ավանդույթի համաձայն՝ փաստաթղթում նշված կլինի երեխայի լույս աշխարհ գալու ժամանակը, նրա քաշն ու սեռը: 

Հենց այսպես, ավելի քան 30 տարի առաջ բրիտանացիներին տեղեկացրին արքայազն Ուիլյամի ծնվելու մասին: