Ի՞նչ կանի Փաշինյանը պատերազմի դեպքում. կրկին ժողովրդին կմեղադրի՞


10:08 , 20 հունիս, 2020
Պետական մտածելակերպից զուրկ Հայաստանի վարչապետը բազմիցս է ապացուցել, որ իր խոստումներից շատ հեշտությամբ հրաժարվում է և բացարձակ չի ամաչում դրանից՝ նենգափոխելով իրականությունն ու կեղծելով փաստերը... Իսկ ֆորս մաժորային իրավիճակներում հայտնվելու դեպում Նիկոլն ընդունակ է ամենազավեշտալի արարքի. նա առանց վարանելու իր ու իր վարչախմբի բոլոր բացթողումների և սխալների համար մեղադրում է հասարակությանը՝ ժողովրդին...
Դրա վառ օրինակը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողումն է և համաճարակի աղետալի տեմպերով տարածումը հանրապետությունում... Այդ ամենի համար երկրի ղեկավարը մեղադրեց ոչ թե իրեն և իր առողջապահության նախարարին, ովքեր մինչև մարտի կեսերն ուղղակի ծաղրում էին այդ համաճարակը, այլ՝ ժողովրդին, որն ըստ Փաշինյանի` անկարգապահ և օրինախախտ է... Ինքն անճար է իրեն իսկ ընտրած ժողովրդին դիմակներ կրել պարտադրելու մեջ, բայց երկիր է ղեկավարում...
Իսկ հիմա պատկերացրեք, որ Նիկոլի շատ "կիրթ" հարևան Իլհամ բաբան կրկին պատերազմ է սկսում մեր դեմ... Ինձ հետաքրքիր է, Նիկոլն ինչպես է կազմակերպելու հակաազերիական քայլերը կամ, Աստված մի´ արասցե, ինչ-որ անհաջողությունների դեպքում Նիկոլն ու՞մ է մեղադրելու... Չեմ զարմանա, եթե կորոնավիրուսի դեմ պատերազմը տանուլ տված Նիկոլը կրկին ժողովրդին մեղադրի բոլոր անհաջողությունների մեջ... Այո՛, սա է մեր երկրի ղեկավարի վարքագիծը, որը պատասխանատվությունից խուսափելու և սեփական անօրինականությունները թաքցնելու համար` բազմիցս է ուրիշներին մեղադրել կամ խայտառակել երկիրը...
Հ.Գ. Կորոնավիրուսի դեմ պատերազմը տանուլ տված Նիկոլը բացահայտեց, որ նա դժվարին պահերին և ավելի ծանր իրավիճակներում չի կարող դրսևորել երկրի ղեկավարին բնորոշ կամք և պատասխանատվություն ու ամբողջությամբ իր վրա վերցնել և՛ հաջողության, և՛ անհաջողության "բեռը"...
Ամեն դեպքում Հայաստանը չի ունեցել Նիկոլի նման անողնաշար ղեկավար, որն իր ձախողումների համար մեղադրեր ժողովրդին...