Apple-ը նախատեսում է վերադարձնել iOS նախկին անվանումը


04:41 , 20 հունիս, 2020

Բլոգեր-ինսայդեր Ջոն Պրոսսերը Twitter միկրոբլոգում երկու բառից կազմված հրապարակում է արել՝ «iPhone OS»: Քանի որ պլանշետների համակարգն արդեն վերանվանվել է iPad OS, տվյալ հրապարակումը կարող է խոսել iPhone-ի օպերացիոն համակարգի վերանվանման մասին:

Նախկինում էլ OS հապավումն ընկերությունը գործածել է: Մինչև 2010թ. օպերացիոն համակարգերը կոչվում էին iPhone OS, միայն հետո դրանք անվանափոխեցին iOS: