ՄԱԿ գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնում թուրք ներկայացուցչի ընտրվելու փաստը մարտահրավեր է Հայաստանի և Արցախի համար


16:19 , 19 հունիս, 2020

ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահի պաշտոնում թուրք ներկայացուցչի ընտրվելու փաստը մարտահրավերներ է ստեղծելու Հայաստանի և Արցախի համար։

Կասկած անգամ չկա, որ Վոլքան Բոզքիրը, ով Ադրբեջանում հայտնի է որպես ադրբեջանցիների շահերը առաջ տանող թուրք գործիչ պաշտոնը ստանձնելուց հետո, որը տեղի է ունենալու սեպտեմբերին, լայն հնարավորություններ է ունենալու այս կառույցում պրոթուրքական-պրոադրբեջանական տեսակետներին նպաստելու և հակահայկական գործունեությունն ավելի մեծ թափով շարունակելու համար։

Մեր ԱԳՆ-ն ու ՀՀ այլ համապատասխան ինստիտուտներն արդեն տևական ժամանակ է՝ տեղյակ են եղել թուրք ներկայացուցչի՝ այս պաշտոնում ընտրվելու մասին:

Հարց․ վերջիններս ունե՞ն արդյոք մշակված գործողությունների ծրագիր Թուրքիայի հակահայկական քայլերին այս հարթակում հակահարված տալու ուղղությամբ, թե՞ կրկին կարծում են, որ այս ամենում աննախադեպ ոչինչ չկա, ու այս պաշտոնը զուտ արարողակարգային է: