Եթե դժգոհություն կա դատական ակտից, ապա պետք է սահմանված կարգով բողոքարկել դատական ակտը, ոչ թե դատավորին «ֆեյսբուքյան պատասխանատվության» ենթարկել


11:26 , 19 հունիս, 2020

Դատական համակարգը եռաստիճան է, որպեսզի հնարավոր դատական սխալները շտկվեն հերթական ատյաններում:

Հետևաբար, եթե դժգոհություն կա դատական ակտից, ապա պետք է ոչ թե դատավորին «ֆեյսբուքյան պատասխանատվության» ենթարկել, այլ սահմանված կարգով բողոքարկել դատական ակտը:

Ի վերջո դատավորն է այն հատուկ մասնագետը, որն ունի այդ գործը քննելու համար անհրաժեշտ հատուկ գիտելիքներ և հմտություններ:

Հասարակական տրամադրություններով չի կարելի արդարադատություն իրականացնել:

Մինչև այս պարզ կանոնը չհասկանանք ու չընդունենք, մեր հասարակությանը տարբեր ուժեր դեռ երկար ժամանակ են մոլորության մեջ պահելու:

Դատավոր Արսեն Նիկողոսյանին փաստաբանական հանրույթը ճանաչում է որպես անկախ և արհեստավարժ դատավոր, հետևաբար նրա կայացրած որոշումը իր ներքին համոզմունքի դրսևորումն է: Եթե սխալվել է, ապա կա վճռաբեկ դատարան:

Պետք չէ անկախ դատավորի տեսակը փոխել հասարակական տրամադրությունների դատավորով: