Սերգեյ Լավրովը Սերբիայում գինի և կիթառ է նվեր ստացել (Photo)


05:31 , 19 հունիս, 2020

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սերբիա կատարած այցի ժամանակ երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչից գինի և ծխախոտատուփ (պորտսիգար) է նվեր ստացել, իսկ իր պաշտոնակից Իվիցա Դաչիչից՝ կիթառ:

Ինչպես հայտնում է EADaily-ն, Բելգրադում կայացած հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳ նախարարն ու Սերբիայի նախագահը խորհրդանշական նվերներ են փոխանակել: Լավրովը Տրետյակովսկայա պատկերասրահի մասին գիրք է նվիրել, իսկ Վուչիչը, իր հերթին, ռուս նախարարին գինու հավաքածու և ծխախոտատուփ է հանձնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ