Լևոն Արոնյանը Հայաստանում պատրաստվում է Աշխարհի գավաթին

17:32 , 22 հուլիս, 2013

Լևոն Արոնյանը Հայաստանում պատրաստվում է Աշխարհի գավաթինPanarmenian.net-ը գրում է.

Գրոսմայստեր Լևոն Արոնյանըկ մասնակցի օգոստոսի 10-ից սեպտեմբերի 3-ը Նորվեգիայի Տրոմսո քաղաքում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկությանը:

Այժմ շախմատիստը Հայաստանում է, որտեղ պատրաստվում է մրցաշարին: «Հայրենիքում ես կմնամ մինչև օգոստոսի սկիզբը, հավաքականի հետ մենք մի փոքր հավաք կանցկացնենք: Հետո կմեկնեմ մրցումների: Այստեղ ես ամեն օր մարզվում եմ և մեծ հաճույք եմ ստանում դրանից: Ես երբեք այսքան երկար ամենօրյա մարզումներ չեմ անցկացրել, ուստի շատ ուրախ եմ»,-ասել է Արոնյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում:

ՖԻԴԵ-ի վարկանիշում 2-րդ տեղը զբաղեցնող գրոսմայստերը նշել է, որ կաշխատի լավ հանդես գալ Աշխարհի գավաթի խաղարկությունում, սակայն, իր գլխավոր նպատակը աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարելն է: «Կաշխատեմ ջանադրաբար աշխատել այդ նպատակին հասնելու համար»,-հավելել է նա:

Արոնյանը իր թիմակից Գաբրիել Սարգսյանի հետ շախամտի դպրոց է բացել Երևանում: Նա խոստացել է, որ դեկտեմբերի սկզբին հավաք կանցկացնի շախմատի դպրոցի աշակերտների հետ. «Երեխաների համար շատ կարևոր է շփվել հայտնի շախմատիստների հետ ու կարևոր խորհուրդներ ստանալ նրանցից»:

կմասնակցի օգոստոսի 10-ից սեպտեմբերի 3-ը Նորվեգիայի Տրոմսո քաղաքում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկությանը: