Թուրքիան փորձում է նաև տնտեսապես ներխուժել Լիբիա


00:27 , 19 հունիս, 2020

Panorama.am-ը գրում է․

Ինչպես հայտնի է՝ Թուրքիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի ղեկավարած պատվիրակությունը հունիսի 17-ին այցելել է Լիբիա՝ հանդիպելու Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի հետ։ Այս մասին գրում է ermenihaber-ը:

Չավուշօղլուն հայտնել էր, որ իրենց նպատակն է աջակցել Լիբիային։ Իսկ Թուրքիայի պատկերացրած աջակցությունը շատ բազմավեկտոր է և միտված է թուրքական ազդեցությունը Լիբիայում ուժեղացնելուն։

Քաղաքական և ռազմական միջամտության և գործոնների հետ մեկտեղ Թուրքիան զուգահեռաբար փորձում է նաև Լիբիա ներխուժման տնտեսական բաղադրիչն ակտիվացնել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ