16:57 , 22 հուլիս, 2013Լութզ Էիքհոլզը և նրա ընկեր Ստեֆանի Դիեթզը նոր-նոր են ավարտել 2740 մետրանոց վայրէջքը իտալական Դոլոմիտես սարն ի վար: Սա ամենավերջին և ամենամեծ մարտահրավերն է, որ ադրենալինի գերմանացի սիրահարները մինչ օրս հաղթահարել են:

Աշխարհի քառակի չեմպիոն Էիքհոլզը սլանում է աշխարհի զանազան ժայռերով ու անապատներով 16 տարի շարունակ, սակայն նրանց ճամփորդությունը Սիմա Օմբրետա Օրիենթեյլ սարն ի վար պակաս ահասարսուռ չէր: Գերմանացի ուսանող Էիքհոլզը ասել է. «Նման պահերին հասկանում եմ, որ հաջողությունից մինչև ձախողում մի քայլ է»: Միականիով Դոլոմիտեսն ի վար սլանալը լուրջ փորձություն է նույնիսկ 16 տարվա փորձ ունեցողի համար: Այդ վայրը չափազանց քարքարոտ և զառիթափ է:



Լութզն ու Էիքհոլզը խաղում են մահվան հետ՝ ի սեր իրենց հոբիի և հաճախ վնասվածքներ են ստանում: Լութզն ասում է, որ կատարին հասնելուց հետո ոչինչ նրան այնքան բավականություն չի պատճառում, քան գարեջուրը: Երբ այլ ելք չի մնում, այս երկու քաջ տղաները երբեմն ստիպված են իջնել սարից և քարշ տալ իրենց միականին: Երբեմն նրանք ստիպված են լինում իջնել ուղղաբերձ ժայռերն ի վար: «Ինչքան շատ ժամանակ է անցնում, այնքան ավելի դժվար է դառնում կենտրոնանալ: Բայց երբ վերջում ըմբոշխնում եմ իմ գարեջուրը, աշխարհը ծնկներիցս է»: Քսանվեցամյա երիտասարդը վարում է միանվանի ինը տարեկանից սկսած և հանուն իր հոբիի ճանապարհորդել է ամբողջ աշխարհով:





Պետք չէ վար նայել: Երկու երիտասարդների կյանքը մազից է կախված: Այս զբաղմունքը սրտից թույլ մարդկանց համար չէ: Այս մարզաձևն անգամ սկիզբ է դրել մի նոր եզրութաբանության` այն վնասվածքների անունները, որոնք կարող են առաջանալ այս մարզաձևով զբաղվելիս: Այս տարի ավելի վաղ Լութսն ու Դիեզը մի առանձին այց էին կատարել դեպի Դոլոմիտես և նկարահանել էին իրենց վտանգավոր արկածները: Զառիվեր մակերևույթն է դարձնում Դոլոմիտեսը առանձնակիորեն վտանգավոր: Երբ զույգը նկարահանում էր իրենց վտանգավոր արկածները, նրանց նկարահանումները հովանավորվում էին Ադիդասի պրոֆեսիոնալ օպերատորների կողմից: Լութզ Էիքհոլզը գրանցում է աշխարհի ռեկորդ՝ 6 մետրանոց վայրէջքը բարեհաջող իրականացնելով:

