Նազարբաևը վարակվել է կորոնավիրուսով


12:07 , 18 հունիս, 2020

Panorama.am-ը գրում է․

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մոտ հաստատվել է COVID-19-ը: Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, հայտնել է նրա մամուլի քարտուղար Աիդոս Ուկիբայը:

«Դժբախտաբար, կորոնավիրուսի վարակի վերջին տեստը դրական արդյունք է տվել։ Անհանգստանալու պատճառ չկա: Նուրսուլթան Նազարբաևը շարունակում է հեռավար աշխատել», - գրել է Ուկիբայը Twitter-ում:

Այժմ Նազարբաևը ինքնամեկուսացման մեջ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։