Իսրայելում խիստ կարանտինային ռեժիմը երկարաձգվել է մինչև օգոստոսի 1-ը


11:22 , 18 հունիս, 2020

Tert.am-ը գրում է․

Իսրայելում խիստ կարանտինային ռեժիմը շարունակելու է ուժի մեջ մնալ մինչև օգոստոսի 1-ը․ նման որոշում խորհրդարանը կայացրել է հունիսի 17-ին՝ այդպիսով արտակարգ ռեժիմը երկարացնելով ևս 45 օրով, հայտնում է «Վեստի»-ն։

Նշվում է, որ երկրի առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի՝ ավելի ուշ ապամոնտաժված օպերատիվ թեստավորման կայանները կրկին կվերաբացի։

«Հույս ունենք, որ նման ստուգիչ կետեր ավելի շատ կունենանք։ Ստուգում ենք ոչ միայն ախտանշան ունեցողներին, այլ նաև նրանց, ովքեր կարող են շփման մեջ մտած լինել վարակակիրների հետ»,- հայտնել է երկրի առողջապահության նախարար Յուլիյ Էդելշտեյնը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։