Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 665, մահվան՝ 9 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը՝ 18698, մահվան դեպքերինը՝ 410


10:54 , 18 հունիս, 2020

Հայաստանում հունիսի 18-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 665 նոր դեպք է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ հունիսի 18-ին հաստատվել է կորոնավիրուսի 18698 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 89992:

Փաստացի այս պահին բուժվում է 10728 անձ:

Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 7560 անձ։

Ընդհանուր առմամբ 410 պացիենտ մահացել է: