20:23 , 22 հուլիս, 2013Panorama.am-ը գրում է.
Շրթներկը կանանց սեքսուալության, գրավչության խորհրդանիշ է, ինչպես նաև ամենից շատ վաճառվող կոսմետիկայի տեսակը: Բայց արդյոք գիտե՞նք ամեն ինչ դրա մասին:
Ներկայացնում ենք «Здоровье» ամսագրի հետաքրքիր տեղեկությունը շրթներկի մասին:
Այսպես.
1.Իր ամբողջ կյանքի ընթացքում կինը «խժռում» է 4,5 կգ շրթներկ, իսկ նրա զուգընկերը` ավելի քիչ. համբուրվելուց տղամարդուն բաժին է հասնում 1,5կգ:
2.Շրթներկի պահպանման ժամկետը 1,5-2 տարի է, սակայն օգտագործելուց սկսած` 5-6 ամիս: Եթե փոխվել է շրթներկի գույնը կամ հոտը, ապա այն օգտագործման համար պիտանի չէ:
3.Շրթներկը 95% պետք է պարունակի բնական կոմպոնենտներ, եթե այն պիտակավորվում է որպես օրգանական կոսմետիկա:
4.Անփայլ և ատլասե շրթներկերը SPF 15+ ֆիլտրով գերազանց պահպանում են շուրթերը ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից: Մինչդեռ փայլ պարունակող շրթներկերը կանանց շուրթերը չեն պահպանում արևի ճառագայթներից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ