Հայաստանը պահպանում է «առաջատարի» դիրքը տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշով


22:19 , 17 հունիս, 2020

Հայաստանը 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով տարածաշրջանում առաջատարն է: Ինչպես վկայում են worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալները, հունիսի 17-ի դրությամբ այդ ցուցանիշը հասել է 6086-ի:

Ներկա պահին տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ըստ երկրների այսպիսին են.

1. Հայաստան - 6086

2. Ռուսաստան – 3791

3. Իրան - 2323

4. Թուրքիա – 2168

5. Ադրբեջան – 1084   

6. Վրաստան – 223

1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշով Հայաստանը (102) տարածաշրջանում շարունակում է երկրորդը լինել Իրանից (109) հետո, որտեղ այսօր կորոնավիրուսից մահացության «ռեկորդային» ցուցանիշ է արձանագրվել ապրիլի 11-ից ի վեր:

Այս առումով մեր երկրին տարածաշրջանում հաջորդում է Թուրքիան (58), այնուհետև ՌԴ-ն (51), Ադրբեջանը (13), Վրաստանը (4):

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 17-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 544, մահվան՝ 12 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 18 033 է, մահվան դեպքերինը՝ 401: