Ադրբեջանը մեզ սպառնում է պատերազմով, Փաշինյանը Գյանջալիեւի հետ երկու ժողովրդի համար խաղաղ լուծում է փնտրում


18:27 , 17 հունիս, 2020

Եթե Ադրբեջանի վերնախավի հետ երկխոսությունը չի ստացվում, կարելի է անկեղծ խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ։

Նիկոլ Փաշինյան, 17.06.2020, ԱԺ

Ի՞նչ է ստացվում, որ այն ՀԿ-ի ղեկավարը՝ Թուրալ Գյանջալիեւը, որը իրեն հռչակել է «Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչ», չի բացառվում, որ հենց Նիկոլ Փաշինյանի ստեղծագործություններից է, եւ որ օպերատիվ կապի մեջ է ամեն օր Փաշինյանի հետ։

Ի՞նչ է ստացվում, որ Ադրբեջանը մեզ սպառնում է պատերազմով, Փաշինյանը Գյանջալիեւի հետ երկու ժողովրդի համար խաղաղ լուծում է փնտրում՝ մեկը երկխոսի արցախցիների հետ, Փաշինյանը՝ ադրբեջանցիների հետ։

Հ.Գ. Այո՛, Փաշինյանը չէր ստում՝ ասելով, որ Ադրբեջանի հետ բանակցությունները սկսելու է զրոյից, ուղղակի ոչ թե կառուցելու է, այլ քանդելու է։ Փաշինյանին պետք է հեռացնել բանակցություններից, դա հրատապ խնդիր է։