Շիրակում ամբողջ օրը թուրքական ռադիո և ՀԸ-ներ են միացված


14:31 , 17 հունիս, 2020

Panorama.am-ը գրում է․

«Այսօր մեր երկրում կա իրականություն, երբ բազմաթիվ խնդիրներ կան ծառացած հասարակության առջև»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ դիմելով ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանին։

Նրա խոսքով, այդ խնդիրը երկրի անվտանգության համար մեկ հարցերից է․

«Խոսքը հեռուստաեթերի և ռադիոյի հասանելիության խնդրի մասին է։ Մեր հանրապետության առաջնագիծ համարվող տարածնքներն ունեն ալիքների հասանելիության խնդիր։ Հեռավոր գյուղերում օտար երկրների հաղորդումներն են լսում, և ցավոք, մենք չունենք բախտ լավ հարևաններ ունենալու, և փաստացի Շիրակի մարզում մարդիկ ամբողջ օրը կարող է թուրքական ռադիո լսեն և ալիքներ դիտեն։ Եվ ի՞նչ ակնկալիք պետք է ունենանք այս համայնքների բնակիչների արժեհամակարգից։ Եվ  այս հարցին պետք է ուշադրություն դարձնել, փոխել և հզորացնել ալեհավաքները»,- շեշտեց պատգամավորը։

Նա նշեց՝ եթե առաջ խնդիրը միայն սահմանամերձ գյուղերում էր արդիական, ապա այժմ մինչև անգամ Գյումրի քաղաքի որոշ հատվածներում նման հարց կա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։