Կան մարդիկ, որոնց համար դիմակի պարտադիր կրումը ՎՆԱՍ է նրանց առողջությանը․ հուսամ՝ պարետատունը կվերանայի այս հարկադրանքը (Photo)


14:05 , 17 հունիս, 2020

Այսօր ինձ այցելեց այս պացիենտը, ում չեն թողնում ոչ մի հաստատություն, այդ թվում՝ առողջապահական, մինչև ինքն իր բժշկական գաղտնիքը չի պարզաբանում արժող-չարժողի: Ավելին՝ երբեմն ստիպված դիմակ է կրում, որովհետև անգամ «բժշկի թուղթը» չի օգնում:

Բայց նրան ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ Է դիմակ կրել:

ԱՆ-ն դեռևս ծանրակշիռ փաստ չի ներկայացրել, որ փողոցում ՀԱՄԱՏԱՐԱԾ և ՊԱՐՏԱԴԻՐ դիմակ կրելը ԷԱԿԱՆ օգուտ է տալիս վարակը կասեցնելու գործին: Բայց մարդիկ, ահա, ներկայացնում են ապացույցներ, որ դա ՎՆԱՍ է տալիս ոմանց առողջությանը:

Բացի այդ՝ ամեն օր հրապարակվող թվերը ցույց են տալիս, որ դիմակ կրելը չի կասեցնում համաճարակը, այն շարունակում է նույն կայուն տեմպով, ու դինամիկայում մեկ փուլից մյուսն է անցնում մոտ 2 շաբաթ տևող քայլերով, ինչը բխում է իմունիզացված բարիերի տրամաբանությունից, ոչ թե դիմակների:

Հուսամ՝ պարետատունն առաջիկայում կա՛մ կներկայացնի հիմավոր փաստեր դիմակների հարկադրանքի օգտին, կա՛մ կվերանայի այս կասկածելի արդյունավետությամբ միջամտությունը: