Արտակարգ դրության շարունակությունն ի վերջո հանգեցնելու է նրան, որ մարդիկ նորից դուրս գան փողոց


12:50 , 17 հունիս, 2020

Նայելով ընթացող պրոցեսներին` ավելի եմ համոզվում, որ ավելի արագ ենք գլորվում դեպի խորացող ճգնաժամ։ Ճգնաժամից ելքի լույսն այդպես էլ չի երևում։

Արտակարգ դրության շարունակությունն ի վերջո հանգեցնելու է նրան, որ մարդիկ նորից դուրս գան փողոց, քանի որ սոցիալական դրությունը գնալով ավելի է սրվում, աշխատատեղերը կրճատվում են։ Արդեն այսօր իսկ բողոքի ձայներ լսվում են։

Բայց եթե սրան էլ գումարում ենք նոր սկսված քաղաքական ճգնաժամը, ապա մեծանում է նոր ներքաղաքական պայթյունի վտանգը։ Բայց փոխանակ իշխանությունները հասկանան այս ամենը, յուղ են լցնում կրակի վրա՝ ընդդիմադիր ուժերի նկատմամբ սկսելով ճնշումների նոր ալիք։