Եվրոպայի վերջին կախարդը. ի՞նչ մեղադրանքով նրան գլխատեցին


22:45 , 17 հունիս, 2020

Երկու հարյուր ութսունվեց տարի առաջ դատարանի դատավճռի հիման վրա մահապատժի ենթարկեցին Աննա Գյոլդիին: Կյանքի ընթացքում նա իր ապրուստը հոգում էր այլ մարդկանց տներում պատրաստելով, մաքրություն անելով: Այդ տներից մեկի տանտերը՝ բժիշկ Չուդին, սակայն, կնոջը մեղադրեց այն բանի մեջ, որ նա թունավորել է իր փոքրահասակ աղջկան:

Փոքրիկ աղջնակը՝ Աննա Մարիան, սկզբում ստամոքսի հատվածում կծկումներ է ունեցել, ապա՝ ցնցումներ: Փսխանքի մեջ հայրը հայտնաբերել է ասեղներ: «Հանցագործության գործիքները» չարագործ կինը թաքցրել էր կաթի ու հացի մեջ, որոնցով սիրում էր սնվել Աննա Մարիան: Երբ գաղտնիքը բացահայտվեց, Աննա Գյոլդին փախուստի դիմեց:

Հասարակ ընտանիքից սերած կինը լավ բան կյանքում քիչ էր տեսել: Նա աշխատում էր օտարների տներում, վարում տնային տնտեսությունն ու խնամում արտաամուսնական երեխաների:

Թունավորման մեջ մեղադրանքն առավել հեշտ էր հաստատելը, քանի որ Աննային մինչ այդ կասկածում էին նաև սպանության մեջ: Երիտասարդ տարիքում նա սպանել էր սեփական երեխային, կամ էլ վերջինս մահացել էր՝ խնամք չստանալով մոր կողմից:

Զարմանալի է այն, որ շվեյցարացի բժիշկը հրատապ միջոցներ չձեռնարկեց: Նա սպասեց, մինչև որ հետքերը սառչեն: Երբ նա դիմեց համապատասխան մարմիններին՝ հանցագործության մասին հաղորդում տալով, Աննա Հելդին նրա տանն արդեն իսկ չէր աշխատում: Տղամարդը հայտնեց, որ ասեղները, որոնցով կինը կերակրել է իր երեխային, մինչ օրս դուրս են գալիս վերջինիս օրգանիզմից, չնայած որ Աննան վաղուց լքել է իրենց տունը: Դա միայն մի բան կարող էր նշանակել, որ Աննա Գյոլդին կախարդ էր և կախարդել էր իր դստերը:

Շվեյցարացի իշխանություններն Աննա Գյոլդիի նկատմամբ հետախուզում հայտարարեցին և նրա համար գլխագին սահմանեցին: Կնոջը բռնեցին սիրեկան-քեռու հետ միասին, ում անունը Ռուդի էր: Աննային խոշտանգումների ենթարկեցին և ստիպեցին խոստովանել, որ «հանցավոր համաձայնության է եկել սատանայի հետ»:

Նույն գիշեր Ռուդին մեկուսացված խցում վերջ տվեց իր կյանքին: Աննա Գյոլդիին 1734 թ. հունիսի 13-ին գլխատեցին: Հարուցված գործին առնչվող բոլոր փաստաթղթերը ոչնչացվեցին: Հետաքրքրական է, որ դատական սխալը ճանաչեցին միայն 2008 թ.: Կինը հետմահու արդարացվեց, և նրա հիշատակին թանգարան բացվեց: