20:30 , 17 հունիս, 2020Չիլին ամենանեղ երկիրն է աշխարհում: Այն սահմանակցում է Պերուին, Արգենտինային, Բոլիվիային և Դրեյկի նեղուցին: Չիլին համարվում է կայուն զարգացող պետություն Հարավային Ամերիկայում: Այն առաջին հորիզոնականն է զբաղեցնում լատինամերիկյան երկրների ցանկում մարդկային և ժողովրդավարական զարգացվածության և շուկայական ազատության ոլորտներում:

Չիլին գտնվում է Անդեր լեռների արևմտյան հատվածում: Այն հյուսիսից հարավ ձգվում է մինչև 4184 կմ, սակայն ունի ընդամենը 350 կմ լայնություն: Երկրում կան բազմաթիվ լանդշաֆտներ և կլիմայի տիպեր, ինչն էլ այն դարձնում է ամենահետաքրքրականներից մեկն աշխարհում: Սա հյուսիսից հարավ մեծ երկարություն, բայց արևելքից արևմուտք փոքր լայնություն ունեցող պետությունն է, եթե հաշվի առնենք միայն մայրցամաքային տարածությունը:
Չիլին գտնվում է խաղաղօվկիանոսյան Կրակե օղակում: Տարածքն ու ռելիեֆը ձևավորվել են ծալքավոր ժայռերի շնորհիվ: Հյուսիսային հատվածում գերակայում է Ատակամա անապատը, որը համարվում է աշխարհում ամենաչոր շրջանը, մինչդեռ Չիլիի կենտրոնական շրջանն ունի բնակչության ամենամեծ թիվը:

Կլիմայական բազմազանությունը Չիլիում տատանվում է հյուսիսում անապատայինից մինչև միջերկրածովյան՝ կենտրոնական հատվածում, խոնավ օվկիանոսային՝ հարավում:
Էնդեմիզմի բարձր աստիճանը պայմանավորված է Չիլիի վայրի բնությամբ, որը գոյություն ունի՝ շնորհիվ երկրի աշխարհագրական դիրքի: Այնտեղ գրանցված է ավելի քան 3,000 տեսակի սունկ: Ֆաունայի ներկայացուցիչների միգրացիան սահմանափակված է երկրի աշխարհագրական մեկուսացման պատճառով: Առավել տարածված կենդանիներն են պուման, գուանակոն, շիլլան և պուդուն: Չիլիում գոյություն ունեն նաև մի քանի տեսակի թռչուններ, այդ թվում՝ անդյան կոնդորը: