21:30 , 17 հունիս, 2020Ֆրանսիական խոհանոցը շատ հետաքրքիր է և զանազան: Կարող ենք ասել, որ այն բավականին կալորիական է: Սակայն ֆրանսիացիները տարբերվում են իրենց կազմվածքի նրբությամբ:
Այսօր կպարզենք, թե ինչպես են սնվում ֆրանսուհիները:
Նախ՝ անհրաժեշտ է առանձնացնել, այսպես կոչված, «վնասատուներին»` մթերքներ, որոնք օգտագործում եք ավելին, քան պետք է: Դա անելու համար երեք շաբաթվա ընթացքում գրեք այն ամենը, ինչ կերել եք՝ նշումներ անելով ճաշի մոտավոր չափի, վայրի և ժամանակի վերաբերյալ: Կալորիաների հաշվարկն անհրաժեշտ չէ. ֆրանսիացի կանայք ընդհանրապես չեն մտածում դրանց մասին:

Ուսումնասիրելով ձեր սննդի օրագիրը` կարող եք հասկանալ, թե որ սնունդը պետք է նվազեցնել, մասնավորապես՝ կրճատել և ոչ թե դրանք ամբողջությամբ չօգտագործել: Հատուկ ուշադրություն դարձրեք շոկոլադին, խմորեղենին և յուղոտ սննդին և փորձեք աստիճանաբար նվազեցնել դրանց օգտագործումը կամ փոխարինող գտեք:

Որքան էլ որ տարօրինակ հնչի, այս փուլում գրեթե ամեն ինչ կարող եք ձեզ թույլ տալ: Կարևորը ամեն ինչ բալանսավորելն է:

Ձեր կենցաղն ու սնունդը հիմա համընկնում են նախասիրությունների և նյութափոխանակության հետ, համապատասխան են, ինչպես դասական Chanel կոստյումը, և այն միշտ ձեզ հետ կմնա՝ տարիների ընթացքում մի փոքր փոխված», - ասում է Միիրիլ Գուգլիանոն:

Մթերք գնել միայն շուկայից, այլ ոչ թե սուպերմարկետից:
Գնումներ անել շաբաթական մի քանի անգամ և թարմ մթերքներ:
Փոխել սննդակարգը տարվա եղանակների հետ: Ուտել թարմ մրգեր և բանջարեղեն:
Պատրաստել տանը և խուսափել դրսում սնվելուց:
Ուտել փոքր չափաբաժիններով:
Եթե չեք հասցնում նախաճաշել, ապա այն ձեզ հետ վերցրեք:
Կերեք առանց շտապելու: Վայելեք սննդի համը:
Ուտելու ընթացքում չշեղվել հեռուստացույցով, գրքով կամ էլ հեռախոսով: Մտածել միայն ուտելիքի մասին և վայելել այն:
Օրական երկու անգամ ուտել տնական յոգուրտ:
Ջուր, շատ ջուր օգտագործել:
Գինուց երբեք չհրաժարվել, սակայն օրական 2 բաժակից ավել չխմել: