Ընթանում են ԱԺ հերթական նիստերը. օրակարգում է 2019-ի բյուջեի կատարողականի հարցը․ ուղիղ


10:05 , 17 հունիս, 2020

Հայաստանի Ազգային ժողովում ընթանում են հերթական նիստերը. օրակարգում ընդգրկված է 42 հարց:

Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

Նշենք, որ նախօրեին խորհրդարանը բավարարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունները՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին  ազատազրկելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։

Գագիկ Ծառուկյանի հետ կապված 3 քրեական գործ է հարուցվել: Դրանցից մեկը վերաբերում է 2017 թվականի ընտրությունների ժամանակ ընտրակաշառքներին, երկրորդը՝ Ծառուկյանի տնտեսական գործունեությանը:

ԲՀԿ-ն հայտարարում է, որ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է: Ինքը՝ Գագիկ Ծառուկյանը, հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած զարգացման եւ գնալու է մինչեւ վերջ: