Բացահայտվել է՝ ինչպես են Պուտինի նստավայրում պաշտպանվում COVID-19-ից


03:32 , 17 հունիս, 2020

Shantnews.am-ը գրում է․

Նովո Օգարևոյում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրում COVID-19-ից պաշտպանվելու համար հատուկ թունել են տեղադրել։ Այդ մասին հաղորդում է РИА «Новости»-ն՝ հղում անելով կրեմլյան լրագրողներին։

Ինչպես նշվում է, այդ թունելում բոլոր մուտք գործողներին ախտահանում են։

Այդ համակարգն աշխատում է «մանրակաթիլային մառախուղի» գոյացման հաշվին։ Հակասեպտիկ լուծույթը նստում է հագուստին և մարմնի բաց հատվածներին։