Աբրամովիչն ու Չելսին հետաքրքրված չեն Ռոնալդուի ծառայություններով


23:47 , 16 հունիս, 2020

Armsport.am-ը գրում է․

Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը հետաքրքրություն չի դրսևորել Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ, հայտնում է «РБК-Спорт»-ը:

Նախկինում Marca-ն հաղորդեց, որ «Չելսին» պատրաստ է 120 մլն եվրո առաջարկել Ռոնալդուի տրանսֆերի դիմաց:

Աղբյուրը հայտնում է, որ Աբրամովիչը չի կապվել ո՛չ Ռոնալդուի, ո՛չ էլ խաղացողի գործակալ Մենդեշի հետ: «Յուվենտուսը» հայտնում է, որ հարցում չի ստացել պորտուգալացու տրանսֆերի մասով: